02.02.2017|
14:48
Լիլիթ Ալթունյանի «Կապույտ աղվեսը» գիրք-հեքիաթը «Զանգակի» նոր հրատարակություններից է և իր նկարազարդումներով անտարբեր չի թողնում անգամ մեծահասակներին: Այն լույս է տեսել երեք լեզվով, հասցեագրված է մինչև 7 տարեկան երեխաներին և ուղեկցում է նրանց տարվա չքնաղ գույների միջով, սովորեցնում է երազել ու գնալ երազների հետևից: